
Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Եվրոպա
Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանումը, ընդ որում՝ փոքր մատակարարումները կատարվել են Մոլդովա և Լեհաստան։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ էներգահամակարգն աշխատում է արտադրական հզորությունների ավելցուկով, սպառողների կարիքները ողջ երկրում բավարարվում են:
Ազգային էներգետիկական ընկերությունը հայտնել է, որ Ուկրաինան վերսկսում է էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպա, որը դադարեցվել էր հոկտեմբերին։ Ապրիլի 7-ին նախարարը փաստաթուղթ է ստորագրել, որը թույլ է տալիս սկսել դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման վերականգնման գործընթացը։