Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա
Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։
Գազի ծավալը, որն ի սկզբանե կմատակարարվի Բուլղարիա, կկազմի մոտ 55 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան նախատեսում է տարեկան մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել հարևան երկիր:
Հիշեցնենք՝ Թուրքիան և Բուլղարիան հունվարի 3-ին համաձայնագիր են ստորագրել, որով Բուլղարիան 13 տարի ժամկետով Թուրքիայի տարածքով տարեկան կստանա մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։