CANON-Ը ԿԿՐՃԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
Էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար ճապոնական Canon Inc. ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում իր ծախսերը կրճատել շուրջ 4.84 մլրդ ԱՄՆ դոլարով: Ընկերության հայտարարության համաձայն` նման քայլը պայմանավորված է կանխատեսվող բացասական ֆինանսական արդյունքներով:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Canon-ի զուտ շահույթը, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե չի փոփոխվել` կազմելով 3.23 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված տարեկան հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 46.34 մլրդ դոլար:
Մինչև 2015 թվականը Canon-ը նախատեսում է իր վաճառքի ծավալներն ավելացնել 40%-ով և հասցնել 60 մլրդ ԱՄՆ դոլարի: