Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ
14/03/2012 17:57
Կիսվել

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների հետ կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները, այդ թվում նաև` ըստ առանձին ոլորտների: Այս հանդիպումների նպատակն է բիզնեսի համապատասխան ճյուղի ներկայացուցիչներին ծանոթացնել հարկային և մաքսային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին, լսել գործարարներին հուզող խնդիրները, պարզաբանումներ տալ նրանց հուզող հարցերին և փորձել համատեղ լուծումներ գտնել  հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից` նման վերջին հանդիպումը կայացել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը։

Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի դեղագործության ոլորտի բոլոր նշանակալից կազմակերպությունները՝ տեղական արտադրողներ, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ։

Նման հանդիպումներին արդեն երրորդ տարին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչները, որոնք դեղագործական ընկերությունների խնդրանքով ներկայացրել են Հայաստանի մաքսային ու հարկային ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ փետրվար ամսից շրջանառությունից հանվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներից պահանջվող 12 փաստաթղթեր, էական փոփոխություններ են կատարվել մաքսային արժեքի որոշման բնագավառում, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ համատեղ փորձեր են կատարվում այդ կառույցներից ստացվող թույլտվությունների և հավաստագրերի էլեկտրոնային տարբերակների առաքումն ապահովելու ուղղությամբ:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88