Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
15/03/2012 11:36
Կիսվել

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման շրջանակներում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։

Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլև Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ «Համոզված եմ, որ Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա, և այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված, այնպես էլ կրթական և բիզնես  ծրագրերի իրականացմանը։

Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին և շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի և իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ-հնդկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույց կլինի։ Նշենք, որ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Մեկ անգամ ևս շեշտելով Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը և առաջարկելով փաստաթղթային ձևակերպում տալ ծրագրերին՝  Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց  իրագործմանը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85