
CHINA MOBILE-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Չինաստանի բջջային կապի օպերատոր China Mobile Ltd. ընկերությունը, որն իր բաժանորդների թվաքանակով աշխարհում առաջինն է, ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթն աճել է 5,2%-ով և կազմել 25,9 մլրդ յուան (19,88 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված տարեկան հասույթն աճել է 8,8%-ով և կազմել 528 մլրդ յուան:
Նշենք նաև, որ 2011 թվականի արդյունքներով China Mobile ընկերության բաժանորդների ընդհանուր թվաքանակն աճել է 11.6%-ով: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 650 մլն բաժանորդ: