
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՐԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆ ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՒՄ
2012 թվականի հունվարին Չինաստանը շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլարով ավելացրել է իր մասնաբաժինն ԱՄՆ պետական պարտատոմսերում: Այժմ Չինաստանը տնօրինում է 1.160 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ամերիկյան պետական պարտատոմսեր: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ըստ հրապարակված տվյալների` ԱՄՆ պետական պարտատոմսերի երկրորդ խոշոր պահառուն Ճապոնիան է, որն իր մասաբաժինը հաշվետու մեկ ամսվա ընթացքում ավելացրել է և հասցրել ռեկորդային 1,079 տրիլիոն ԱՄՆ դոլարի: