
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿԱՆԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՔԵՐԸ
Ամերիկյան ֆինանսական կառույցներն արդեն իսկ մարել են ԱՄՆ ֆինասնսաների նախարարության կողմից Troubled Asset Relief Program (TARP) ծրագրի շրջանակներում իրենց տրամադրված վարկերի մոտ 80%-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` վերջինն իր պարտքերից մարել է ամերիկյան խոշորագույն ապահովագրական American International Group Inc. (AIG) ընկերությունը, որն ամերիկյան կառավարությանն է վերադարձրել ևս 1.6 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ կառավարությանն է պատկանում AIG ընկերության բաժնետոմսերի 70%-ը:
Ըստ ներկայացված տվյալների` TARP ծրագրի շրջանակներում տրամադրված 414 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական օգնությունից 331 մլրդ ԱՄՆ դոլարն արդեն մարված է: