
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին պայքարել հանքարդյունաբերական ընկերությունների դեմ և «զրկել» վերջիններիս սուբսիդիաներից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր նաև Կոնգրեսին` առաջարկելով դադարեցնել երկրում գործող նավթային ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ներկայումս հարկատուների «գրպանից» 4 մլրդ ԱՄՆ դոլար է տրամադրվում նավթային ոլորտի սուբսիդավորմանն, ինչն անընդունելի է. այս ընկերությունների տարեկան շահույթը հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների: Ըստ Օբամայի` այս իրավիճակը չպետք է շարունակվի: