Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն տրանսպորտի զարգացման համար
Ղազախական KTZ Express տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունը, «RZD Logistics» ԲԲԸ-ն և «Թուրքմենստանի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն» ԲԲԸ-ն հուշագիր են ստորագրել փոխադրումների զարգացման համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին:
«TransRussia 2023 տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների 27-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ստորագրված հուշագրի նպատակն է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան երթուղու լոգիստիկ օպերատորի ստեղծումը։
Կողմերը պայմանավորվել են համատեղել իրենց իրավասությունները մրցունակ սակագների ձևավորման և Ղազախստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից Իրան, Հնդկաստան, Մերձավոր Արևելքի երկրներ և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան բեռների անխափան փոխադրման համար: