
ADOBE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան Adobe Systems Inc. ընկերության զուտ շահույթն, ըստ US GAAP ստանդարտների, կրճատվել է 21%-ով և կազմել 185,2 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում ընկերության ապահոված համախառն հասույթն աճել է 1,7%-ով և կազմել 1,045 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Adobe Systems Inc. ընկերությունը հանդիսանում է ծրագրային ապահովման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: