Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
750 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
20/03/2012 16:22
Կիսվել

750 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը, քանի որ մենք պարտավոր ենք կրթությունը դարձնել հասանելի և խթանել, որպեսզի ուսանողները կրթություն ստանալու գործում լինեն շահագրգիռ: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ հանդիսանա: Այսուհետ մեր ծրագրերն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում իրականացվելու են կրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին: «Աղքատություն ծնող պատճառներից մեկը կրթության անհասանելիությունն է: Այստեղ է, որ պետությունը պետք է լինի անապահով ընտանիքների օգնականը, ստանձնի պարտավարություն՝ նրանց համար կրթությունը հասանելի դարձնելու համար»- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կրթաթոշակների տրամադրման այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:

Կրթաթոշակ ստանալու մրցույթին մասնակցել են հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանողներ, այդ թվում` 100-ն առաջին, 1700-ը երկրորդ կուրսերից: Կրթաթոշակ ստացած 750 ուսանողներից 90-ը հանրապետության մարզերում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից են, այդ թվում` Գավառի և Գորիսի պետական համալսարաններից, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերից, Երևանի, Վանաձորի, Կապանի այլ բուհերից:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67