ԽՈՇՈՐ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՇՈՒԿԱ
Ավտոարտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունները կենտրոնացնում են իրենց ներդրումներն Ինդոնեզիայի՝ բավականին արագ տեմեպերով զարգացող ավտոշուկայում: Այսպես, ճապոնական հայտնի ավտոարտադրող Suzuki ընկերությունը նախատեսում է այս տարի ինդոնեզական շուկայում իրականացնել 800 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Իր ներդրումների ընդլայնման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Toyota-ն, որին ներկայումս պատկանում է ինդոնեզական ավտոշուկայի 35%-ը:
Միևնույն ժամանակ, Ինդենեզիայում իր գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունի նաև ամերիկյան Ford ընկերությունը, որի ներդրումներն Ինդոնեզիայում մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են:
Նշենք նաև, որ General Motors-ն էլ արդեն հայտարարել է Ինդոնեզիայում նոր ավտոգործարանների շինարարության մտադրության մասին:
2011 թվականի արդյունքներով Ինդոնեզիայում վաճառվել է շուրջ 890 հազար ավտոմեքենա, որի արդյունքում վերջինս ճանաչվել է ԱՍԵԱՆ-ի առաջատար շուկան: