ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԿԻՐԸ ՀՈՆԿՈՆԳՆ Է
Հոնկոնգն իր ազատ շուկայական հարաբերությունների և մեղմ հարկային քաղաքականության շնորհիվ ճանաչվել է բիզնեսի համար աշխարհի ամենալավ վայրը՝ գլխավորելով Bloomberg գործակալության կողմից կազմված և հրապարակված՝ բիզնեսի համար ամենանպաստավոր երկրների նոր վարկանիշը: Նշենք, որ վարկանիշի առաջին 5-յակում ընդգրկվել են նաև Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան: Թոփ-50-ը եզրափակում են Ռուսաստանը, Մեքսիկան և Բրազիլիան:
Բիզնեսի համար առավել նպաստավոր երկրների վարկանիշի կազմման համար Bloomberg-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են աշխարհի շուրջ 160 երկիր՝ վերջիններս դասակարգելով հիմնական 6 կատեգորիաներով: Դրանք են՝ տնտեսական ինտեգրացման մակարդակն ու համաշխարհային շուկայից կախվածությունը (10%), նոր բիզնեսի ստեղծման հետ կապված ծախսերի մակարդակը (20%), աշխատուժի և հումքի գները (20%), տրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիությունը (20%), կոռուպցիայի, սեփականության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև գնաճի և հարկերի հետ կապված ծախսերը (20%), ներքին սպառողական շուկայի ընդհանուր իրավիճակը (10%):
Վարկանիշն ամբողջությամբ՝ այստեղ: