SONY-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Ճապոնական Sony ընկերությունը բանակցություններ է վարում Ճապոնիայի զարգացման պետական բանկի հետ՝ իր լուսանկարչական ապարատների, հեռուստացույցների և բջջային հեռախոսների արտադրության համար հումք արտադրող ստորաբաժանման վաճառքի հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Շրջանառվող լուրերի համաձայն` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 360-480 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ վաճառքի ենթակա ստորաբաժանումը ներկայումս ունի 3 հազար աշխատող: