Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Մեծ Բրիտանիայում գրանցվել է սննդամթերքի գների ռեկորդային աճ
02/05/2023 19:29
Կիսվել

Մեծ Բրիտանիայում գրանցվել է սննդամթերքի գների ռեկորդային աճ

Մեծ Բրիտանիայում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների տարեկան աճի տեմպերն ապրիլին հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճելով 15.7%-ով: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ պարենային ապրանքների գների աճն ամենամեծն է վերջին 45 տարվա ընթացքում։ Ամենից շատ բարձրացել են թարմ սննդամթերքի գները՝ 17.8%-ով, իսկ պահածոյացված սննդամթերքի գներն աճել են 12.9%-ով։

Ըստ BRC-NielsenIQ-ի ներկայացրած սպառողական գների ինդեքսի՝ սպառողական գներն ապրիլին 2022 թ.-ի համեմատությամբ աճել են 8.8 %-ով։ Մարտին այս ցուցանիշը եղել է 8.9 %, և նվազումը պայմանավորված է  հագուստի և կահույքի խանութներում զեղչերով:

«Սննդամթերքի գները բարձր են մնում մատակարարումների ամբողջ շղթայում ծախսերի աճի կապակցությամբ: Արտադրության և փաթեթավորման ծախսերի մեծանալու դոմինոյի սկզբունքը հանգեցրել է պատրաստի կերակուրների գների աճի, իսկ սուրճի արժեքը բարձրացել է հատիկավոր սուրճի գների աճի և դրա հիմնական արտադրող երկրների կողմից մատակարարումների կրճատման պատճառով», – Sky News-ին հայտնել է Բրիտանական մանրածախ առևտրի ձեռնարկությունների կոնսորցիումի (BRC) գլխավոր տնօրեն Հելեն Դիքինսոնը։

Ինչպես Sky News-ին հայտնել է NielsenlQ-ի մանրածախ առևտրի և բիզնեսի վերլուծության բաժնի ղեկավար Մայք Ուոթքինսը, բազմաթիվ հատվածներում վաճառքները շարունակում են անկում արձանագրել նույնիսկ այն դեպքում, երբ խանութները սահմանում են հավատարիմ հաճախորդների ծրագրեր և զեղչերի ավելացում:

«Քանի որ գնաճի բարձրակետը դեռ չի անցել, և շատ հատվածներում վաճառքի ծավալները շարունակում են նվազել, բավականին դժվար է հաշվարկել սպառողական վստահության մեծությունը», – հավելել է նա։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայում բնակչության իրական եկամուտները վերջին տասը տարվա ընթացքում շարունակում են ամենաարագ կերպով նվազել աշխատավարձի բարձրացումը գերազանցող գնաճի պայմաններում։

Ռեկորդային գնաճի պատճառով երկրում դիտվում է գործադուլների ալիք: Բողոքի են դուրս գալիս երկաթուղայինները, իրավաբանները, օդանավակայանների աշխատակիցները, փոստատարները և մյուս ոլորտների աշխատողները։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11