ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՄՆ-ԻՑ
ԱՄՆ կառավարության կողմից հաստատված «հակաիրանական» սահմանափակումները չեն վախեցնում Հնդկաստանին:
«Հնդկաստանի ընկերություններն իրանական նավթի կարիք ունեն», – նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի նավթարդյունաբերության նախարար Ջայպալ Ռեդին՝ ընդգծելով, որ երկիրը կշարունակի ներկրել իրանական նավթ:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն հրապարակել էր Իրանի հետ սերտ կապեր պահպանող երկների «սև ցուցակը», որտեղ ընդգրկվել էին նաև Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Կորեան:
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ատոմային ծրագրերի ֆինասնավորման մեջ: