Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
26/03/2012 16:48
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 26-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Ձեզ համար կանայքե անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանաբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ  ստացիոնար բուժում են ստանում 72 կին, ևս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին էլ արդեն վիրահատված են:

Անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսված կանաչապատման աշխատանքների ընթացքին` բնապահպանության  վարչության պետը զեկուցել է, որ այժմ շարունակվում է սանիտարական մաքրման ու էտման, ծաղկային տարածքների փոցխի, ինչպես նաև ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքները:

Վարչական շրջաններում օբյեկտների սեփականատերերի կողմից անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման վերաբերյալ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել է 7258 սխեմա: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների հետ կապված`քաղաքապետը հանձնարարել է կարգավորել առաջացած հարցերն ու շարունակել գործընթացը`վերահսկելով  տնտեսվարողների կողմից իրենց հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ուսումնասիրվել և գնահատվել է Վերնիսաժի տարածքի իրավիճակը, որի վերաբերյալ քննարկվել են տարածքի բարեկարգման ճարտարապետական հնարավոր տարբեր լուծումներ և առաջիկայում կներկայացվի այն` ներդրումային գնահատականով:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղությամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդյունքում հայտնաբերվող թերացումների մասով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին և նշել է, որ առաջիկայում այն կհաստատվի ու հանձնարարել է ներկայացնել ըստ այդմ հայտարարվող մրցույթի ժամանակացույցը և բնակչությանը իրազեկել երթուղիների ուղղությունների մասին:

Զեկուցվել է նաև մայրաքաղաքում փողոցների լուսավորության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքապետը հանձնարարել է դրանց իրականացման հստակ ցանկը տրամադրել նաև վարչական շրջանների ղեկավարներին:

Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքին`շինարարության  և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ըստ անհրաժեշտության այդ աշխատանքները շարունակվում են, իսկ արդեն այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01