
ԱՄՆ-ն G7-ի գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի ճգնաժամի տնտեսական հետևանքներն աշխարհի վրա
ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Ճապոնիայում կմասնակցի G7-ի ֆինանսների և կենտրոնական բանկի նախագահների անդիպմանը՝ քննարկելու մատակարարման շղթաների ամրապնդումը, ռուսական նավթի գների սահմանաչափը և ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:
Մայիսի 11-13-ը Նիիգատա քաղաքում անցկացվելիք քննարկմանը Յելենը տախատեսել է կենտրոնանալ համաշխարհային տնտեսության ամրապնդման վրա և լուծել ուկրաինական հակամարտության հետևանքներն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական գործընթացների վրա: Նախարարը մտադիր է մատնանշել G7-ի դերը ռուսական նավթի գնային մաքսիմումի սահմանման հարցում։