ԵՄ-ն միջոցներ կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները
ԵՄ երկրները քննարկում են պատժամիջոցների նոր մեխանիզմ՝ ուղղված երրորդ երկրներին, որոնք, համայնքի կարծիքով, բավարար ջանքեր չեն գործադրում Ռուսաստանին թույլ չտալու շրջանցել պատժամիջոցները։
Bloomberg աղբյուրների համաձայն՝ այս մեխանիզմի հիմնական նպատակը կլինի երկրներին հետ պահել Ռուսաստանին օգնելուց և կտրել առևտրային ուղիները, որոնցից կարող է օգտվել Մոսկվան։
Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է ընդլայնել արտահանման վերահսկման գործող միջոցառումների շրջանակը և արգելել բազմաթիվ ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով։