
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Արգենտինայի տնտեսության աճի տեմպերը կրճատվել են: 2011 թվականի արդյունքներով երկրում գրանցվել է 8.9% տնտեսական աճ, այն դեպքում, երբ 2010 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել էր 9.2%: Ըստ վերլուծաբանների՝ ընթացիկ տարում ևս Արգենտինայում կարող է գրանցվել տնտեսության աճի տեմպերի անկում՝ պայմանավորված առավելապես երկրի արտահանման ծավալների շարունակական անկմամբ և գումավոր մետաղների համաշխարհային գների նվազմամբ: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Արգենտինայի տնտեսության վրա խիստ բացասական ազդեցություն կթողնի նաև ԱՄՆ կառավարության կողմից այս երկրին տրված առևտրային արտոնությունների վերացման որոշումը: