ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 13%-ՈՎ
2012 թվականի մարտին, փետրվարի համեմատ, բենզինի գինը մեր հանրապետությունում աճել է 3.5%-ով, դիզելային վառելիքինը՝ 1.6%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս մեկ ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, բենզինի և դիզելային վառելիքի գների աճը կազմել է համապատասխանաբար 13.2% և 13.1%:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ ՀՀ-ում բենզինը և դիզելային վառելիքը թանկացել են համապատասխանաբար 6.6%-ով և 2.6%-ով: