Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
30/03/2012 17:25
Կիսվել

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Նախորդ մեկ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսության իրական հատվածում գրանցվել է օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի աճ, որը մեծապես ապահովել են Հայաստանի հիմնական գործընկեր-երկրները:

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, մեր տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 16.2%-ով և կազմել 816.2 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, միայն ուղղակի ներդրումները կազմել են 631.4 մլն ԱՄՆ դոլար` ապահովելով տարեկան կտրվածքով շուրջ 30.7% աճ:

Հաշվետու այս մեկ տարում Ռուսատանը, որը մեր երկրի համար շարունակում է համարվել օտարերկրյա ներդրումների հիմնական «աղբյուր», 2011 թվականին գրանցել է դեպի ՀՀ տնտեսության իրական հատված ներդրումների ընդհանուր ծավալի 45.7% աճ: Արդյունքում, հաշվետու տարվա արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների շուրջ 50%-ը (393.8 մլն ԱՄՆ դոլար):  

Հայաստանի տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալի մեծությամբ երկրորդ երկիրը Ֆրանսիան է (100.4 մլն ԱՄՆ դոլար): Առաջին եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն (43.8 մլն ԱՄՆ դոլար): Նշենք, որ ընթացիկ տարվա արդյունքներով գրանցվել է Ֆրանսիայից դեպի ՀՀ տնտեսության իրական հատված ներդրումների հոսքի անկում` շուրջ 31%-ով: Միևնույն ժամանակ, «ամերիկյան» ներդրումները ՀՀ տնտեսությունում աճել են ավելի քան 2.7 անգամ:

Նշենք նաև, որ Հայաստանի տնտեսությունում Միացյալ Թագավորության ներդրումներն աճել են 8.8 անգամ և կազմել 33.6 մլն ԱՄՆ դոլար, կանադական ներդրումներն աճել են 22%-ով և կազմել 31.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Գերմանիայի ներդրումները մեր երկրի տնտեսության իրական հատվածում նվազել են 48%-ով և կազմել 24.9 մլն ԱՄՆ դոլար:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72