
ՍԵՆԱՏԸ ՉԼՍԵՑ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հանրապետական կուսակցության սենատորները «կարճել» են խոշոր նավթային ընկերություններին տրամարդվող հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագիծը: Այս մասին է հաղորդում միջազգային Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին` առաջարկելով դադարեցնել երկրում գործող նավթային ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ներկայումս հարկատուների «գրպանից» 4 մլրդ ԱՄՆ դոլար է տրամադրվում նավթային ոլորտի սուբսիդավորմանն, ինչն անընդունելի է. այս ընկերությունների տարեկան շահույթը հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների: