Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65683.26-0.93 TOPIX - 4055.85+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.28-1.49 SSEC - 3900.35+0.57
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
06/08/2026  CBA:  USD - 366.25+0.11 GBP - 493.08-0.04
06/08/2026  CBA:  EURO - 422.73+0.17
06/08/2026  CBA:  GOLD - 49534+1456 SILVER - 721.41+29.41
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵՐ ԽՈՑԵԼԻ ԿԵՏԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
02/04/2012 10:15
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵՐ ԽՈՑԵԼԻ ԿԵՏԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստի շրջանակներում նիստի մասնակիցները քննարկել և հաստատել են նախորդ նիստի արձանագրությունները և անդրադարձել հիմնադրամի վարչակազմակերպչական ու ծրագրային հաշվետվություններին: Այնուհետև, վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ 2011 թվականին արձանագրվել է համախառն ներքին արդյունքի 4,6 տոկոս աճ: Վարչապետի խոսքով՝ կարևոր է այն, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի փոփոխություն, մասնավորապես, ՀՆԱ-ում ավելանում է արդյունաբերության տեսակարար կշիռը, որն ունի աճի ավելի բարձր տեմպեր, քան մյուս ճյուղերը: 

«2010-ի անկումից հետո գյուղատնտեսությունում նախորդ տարի արձանագրվեց 14 տոկոսանոց աճ, որը մի կողմից պայմանավորված է 2010-ի անկման բարձր ցուցանիշով, մյուս կողմից՝ իրականացված բազմաթիվ նոր ծրագրերով: Կառավարությունը գյուղացիական տնտեսությունների համար սուբսիդավորել է շուրջ 14 միլիարդ դրամի վարկ, օժանդակություն է ցուցաբերվել պարարտանյութի և սերմերի ձեռք բերման գործում: Ընդհանուր առմամբ, 2011-ին արտահանման աճի տեմպերը գերազանցեցին ներմուծման տեմպերին, ինչը դրական երևույթ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է ամբողջությամբ կատարել պետական բյուջեն, միաժամանակ նվազեցնելով պետբյուջեի դեֆիցիտը: 2011-ին ծրագրված 3,9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 2,7 տոկոս դեֆիցիտ: Նշելով, որ 2012-ի համար ծրագրվել է 2,9 տոկոսանոց դեֆիցիտ՝ Տիգրան Սարգսյանն ընգծել է, որ իրականացվելու է դեֆիցիտի փուլ առ փուլ նվազեցման քաղաքականություն:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականության ռամավարությունը, որն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, և մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը: «Ամենակարևորն այն է, որ Հայաստանն առաջինն է իրականացրած 5 բարեփոխումների քանակով: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նոր հաջողություններ ունենանք, այսինքն պետք է շարունակենք լրջագույն բարեփոխումների իրականացումը: Մեր խոցելի կետը հարկային և մաքսային վարչարարությունն է, հույս ունենք, որ 2011-ին իրականացրած այն փոփոխությունբները, մասնավորապես, էլեկտրոնային համակարգով հաշտվետվությունների ներդրումը, ընդհանուր հաշվետվությունների կրճատումը, վարչարարական կանոների պարզեցումը, իրենց դրական դրսևորումները ցույց կտան այս տարվա ընթացքում»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի կատարողականի վերաբերյալ մոնիտորինգը:«Մեր կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները գնահատվել են գերազանց: Այսինքն, մեր ստանձնած պարտավորություններում չկա որևէ մի կետ, որը չենք կատարել: Ավելին, ունենք գերակատարում և այդ առումով արժանացել ենք հիմնադրամի բարձր գնահատականին: Հաշվի առնելով մեր կատարողականը՝ ակնկալում ենք, որ ԱՄՀ-ի կողմից կունենանք լրացուցիչ արտոնյալ վարկային միջոցներ: Ընդ որում, հիմնադրամի ներկայացուցիչների գնահատականներով դրա հավանականությունը մեծ է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ԱՄՀ-ն գնահատել է նաև Հայաստանի ֆինանսական ոլորտը, և վարչապետի խոսքով, փարատվել են ֆինանսական հատվածում առկա ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները: «Բավականին դրական եզրակացություններ են տրվել մեր մակրոտնտեսական կայունության, ֆինանսական ոլորտի, բանկային համակարգի և վերահսկողության բնագավառի վերաբերյալ, ինչը մեզ համար կարևոր էր: Այժմ ավելի հանգիստ կարող ենք նայել դեպի ապագան»,- ասել է գործադիրի ղեկավարը: 

Վարչապետը նշել է, որ Համաշախարհային բանկը ևս դրական է գնահատել Հայաստանի կատարողականը երկկողմ ծրագրերի իրականացման գործում: «Դա նշանակում է, որ Համաշխարհային բանկում առաջացող ավելցուկային ֆինանսական միջոցները կվերաբաշխվեն ի օգուտ մեզ և մենք կստանանք մոտ 150 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, որը կօգնի բարեփոխումների իրականացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցության գործընթացքում արձանագրվել են ակնառու հաջողություններ: «Արդյունքում, ԵՄ-ն հանդես եկավ Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի շուրջ քաղաքական հայտարարությամբ: Այսինքն, այն նպատակը, որը դրել էինք մեր առջև, կատարվեց: Առաջիկայում մեզ սպասվում է երեք տարվա լարված աշխատանք, որպեսզի ՀՀ-ում ներդնենք ԵՄ-ի կողմից պահանջվող չափանիշները և վավերացնենք այս համաձայնագիրը, որը լուրջ առաջընթաց կապահովի մեր երկրի համար»,- նշել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման, ինչպես նաև Ասիական զարգացման բանկերի հետ համագործակցության արդյունքներից: Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 500 մլն դոլարի շրջանակներում կիրականացվեն հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:

06/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.25
+0.11
Եվրո (EUR)
422.73
+0.17
Ռուբլի (RUR)
4.4889
-0.0152
Լարի (GEL)
139.83
+0.1
49534
+1456
Արծաթ
721.41
+29.41