Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Անդրեյ Սլեպնյովը ներկայացրել է՝ ինչ է քննարկելու Եվրասիական տնտեսական համաժողովը
12/05/2023 17:30
Կիսվել

Անդրեյ Սլեպնյովը ներկայացրել է՝ ինչ է քննարկելու Եվրասիական տնտեսական համաժողովը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը մանրամասներ է ներկայացրել մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։

Մայիսի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում Սլեպնյովը, անդրադառնալով համաժողովից ակնկալիքների մասին հարցին, նշեց, որ գլոբալ տրանսֆորմացիաների համատեքստում պետք է կարողանան կողմնորոշվել և հասկանալ Եվրասիայի դիրքը։ Սլեպնյովն այս առումով կարևորում է այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական 2-րդ համաժողովին ԵԱՏՄ անդամ 5 երկրներից բացի մասնակցելու են նաև մեծաթիվ հյուրեր այլ երկրներից։

Խոսելով համաժողովի ժամանակ քննարկվելիք հիմնական թեմաների մասին՝ նախարարն ընդգծեց, որ քննարկելու են ԵԱՏՄ-ի ապագա ռազմավարությունը։ «Դա լինելու է ամենաառանցքային քննարկումներից մեկը, որին մասնակցելու են Միության անդամ երկրների փոխվարչապետերը»,- նշեց նա։

Համաժողովի կարևոր թեմաներից են նաև ֆինանսական համակարգերի, սննդի շուկայի,  տրանսպորտային համակարգերի զուգակցումը։ Սլեպնյովն ընդգծեց, որ նշված հարցերի շուրջ կայանալիք նիստերի նկատմամբ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է նկատվում։

Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Եվրասիական տնտեսական համաժողովի գործընկեր երկիրն այս տարի Ինդոնեզիան է։ «Ինդոնեզիայից մեծ պատվիրակություն է գալու, լինելու են նաև բիզնեսի շատ ներկայացուցիչներ»,- ասաց նա՝ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչներին կոչ անելով օգտվել այս բացառիկ հնարավորությունից և շփվել ու քննարկումներ ունենալ Ինդոնեզիայի ներկայացուցիչների հետ։

Համաժողովի կենտրոնական միջոցառումը կլինի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ պլենար նիստը, որը կայանալու է մայիսի 24-ին։ Սլեպնյովը նշել է, որ այս տարի ուշադրություն են դարձնում այնպիսի հարցերի, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին։ Համաժողովի ընթացքում կայանալիք նիստերից մեկում քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են եվրասիական զբոսաշրջային կլաստերներին։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35