Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
03/04/2012 17:10
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր` ապրիլի 3-ին,  ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` նախարար Ա. Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և անձամբ Ռ. Յիրիկյանի դերը` որպես վստահելի և պատասխանատու գործընկեր կրթական բարեփոխումների իրականացման գործում:

«Պետությունը շահագրգռված է մասնավոր հատվածի` կրթության ոլորտի զարգացման մեջ ներդրումներ կատարելու գործընթացում: Մենք սոցիալական գործընկերության և բիզնեսի սոցիալական պատասխանատվության ընդլայնման ջատագովներն ենք: Ցավոք, Հայաստանում բիզնես հատվածն ամբողջությամբ չի գիտակցում կրթության ոլորտում ներդրումներ կատարելու կարևորությունը ոչ միայն երկրի, այլ նաև սեփական բիզնեսի ապագա զարգացման տեսանկյունից: Կրկնակի ուրախալի է, որ մեր գործընկերները տարիների ընթացքում ապացուցել են իրենց պատրաստակամությունը` աշխատելու հանուն ոչ միայն սեփական շահույթի, այլ նաև հասարակության զարգացման»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ կնքված համաձայնագիրը եզակի է  իր բնույթով, քանի որ փաստաթղթում ամրագրված հինգ հիմնական գործողությունները բխում են ՀՀ կառավարության 2012 թվականի կրթության ոլորտի գերակայություններից, ըստ այդմ` նման համագործակցությունը խիստ նպատակային և թիրախային է և բխում է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում պետության և հասարակության ակնկալիքներից և սպասումներից:

«Համաձայնագրով նախատեսված միջոցառումները նոր էջ են բացելու կրթական ոլորտի ապագայի համար, և 2013 թվականին նշված ծրագրերը վստահաբար ունենալու են ավելի մեծ պահանջարկ և կիրառություն»,-  ընդգծել է նախարարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ իրականում Հայաստանում բոլոր ոլորտները, այդ թվում հատկապես կրթությունը, ունեն մասնավոր հատվածի ներդրումների կարիք, որպեսզի բարեփոխումներն ավելի արագ և թափանցիկ ընթացք ունենան: Պարոն Յիրիկյանը հավաստիացրել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող ծրագրերը միանգամյա կիրառության չեն, այլ կրելու են շարունակական բնույթ:

Ըստ համաձայնագրի` կիրականացվի հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքը:

Ներկայումս դպրոցների վարկանիշը ձևավորվում է հասարակական կարծիքի հիման վրա, որը հաճախ կրում է սուբյեկտիվ բնույթ: Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա ներկայացնելու օբյեկտիվ չափագրման մեխանիզմներ, ինչպես նաև հայտնաբերելու «լավ», «միջին» և «վատ» դպրոցները` դրանք նախարարության ուշադրության կենտրոնում պահելու և խնդիրներ ունեցող  դպրոցներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Համաձայնագրի մյուս կետով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ, որոնց միջոցով կստեղծվի բարձրագույն կրթության վերաբերյալ համապարփակ և թափանցիկ դասակարգման համակարգ: Բացի այդ, նման մեխանիզմի առկայությունը Բոլոնիայի գործընթացում  գերակա ուղղություններից մեկն է` բուհերի գործունեության թափանցիկության և հասարակության առջև հաշվետվողականության տեսակետից:

Նշված գործընթացի իրականացման նպատակով նախատեսվում է մշակել սեփական կիրառելի վարկանիշավորման մեթոդաբանություն` հաշվի առնելով բուհի կողմից հրապարակված գիտական հոդվածների քանակի, պրոֆեսորադասախոսական կազմի որակական հատկանիշների, բուհ-աշխատաշուկա կապի, բուհի գիտահետազոտական լաբորատորիաների թվի, ուսանողների առաջադիմության  և այլ ցուցանիշների համամասնությունը: Հ

ամաձայնագրի մյուս կետով բարձր առաջադիմություն  արձանագրած ուսանողներին խրախուսելու նպատակով կանցկացվի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցութը`  հայտնաբերելու և խրախուսելու լավագույն ուսանողներին և այն վերածելու հանրապետական փառատոնի: Ըստ համաձայնագրի մյուս կետի` նախատեսվում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի և մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրոնային շտեմարան, որը ոչ միայն հասանելի կլինի ներբեռնման համար, այլ նաև կլուծի համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացման և դասագրքերի մատչելիության խնդիրը` ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում: Համաձայնագրի վերջին կետով նախատեսվում է ՀՀ տարածքում գործող 107 ավագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ /WI-FI/, որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, ինչպես նաև ազատ ժամանցի ընթացքում կօգտագործվի միայն կրթական, ուսումնական և սոցիալական նպատակներով:

Համաձայնագրում ամրագրված հինգ հիմնական ծրագրերի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարելու է շուրջ 37մլն դրամ ներդրում:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37