
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել է 23.8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է շուրջ 51%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ հաշվետու այս երկու ամիսներին ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է 19.1%-ով և կազմել 47.7 մլն ԱՄՆ դոլար: