
airBaltic-ն վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները
Շուրջ 12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը մայիսի 17-ին վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
«Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով չվերթը»,- ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ: