MOODY'S. 2012Թ.-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 2.5%
Միջազգային Moody’s գործակալության կողմից հրապարակված կանխատեսման համաձայն` ընթացիկ տարում ԱՄՆ-ում տնտեսական աճը կկազմի 2,5%, իսկ մինչև 2014 թվականը ցուցանիշը կհասնի 4%-ի:
Գործակալության փորձագետների գնահատմամբ` ԱՄՆ տնտեսական աճին կխոչընդոտեն համաշխարհային շուկայում նավթի և բենզինի գների աճը, ինչպես նաև Եվրագոտու պարտքային ճգաժամը:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի գնահատումներով` 2012 թվականին ԱՄՆ տնտեսական աճը կկազմի 2,2-2,7%, իսկ 2013 թվականին` 2,8-3,2%: