ԴՈՒԲԱՅԸ ԿԶԲԱՂՎԻ ՆԱԵՎ ՊՂՆՁԻ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՐՈՎ
Մոտ ապագայում Dubai Gold and Commodities Exchange (DGCX) հարթակի վրա հնարավոր կլինի իրականացնել նաև պղնձի ֆյուչերսների առևտուր: Այս մասին հայտարարել է բորսայի ղեկավարությունը:
Այժմ DGCX-ն իրականացնում է ոսկու, արծաթի և նավթի ֆյուչերսների առևտուր:
Նշենք, որ Դուբայը ոսկու վաճառքի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է: 2011 թվականի արդյունքներով Դուբային բաժին է ընկել ոսկու համաշխարհային առևտրի 18,5%-ը: Փորձագետների գնահատմամբ` 2012 թվականին ցուցանիշը կարող է հասնել 20%-ի: