Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
06/04/2012 15:05
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ: 

Նիստի բացման իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ խորհուրդը մեծ առաքելություն ունի՝ խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: «Հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետև եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն: Դրա համար մենք խնդիրը դիտարկում ենք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տեսակետից: ՓՄՁ-ների զարգացման համար պարտավոր ենք ստեղծել ամուր հիմքեր: Համոզված եմ՝ մեր համատեղ աշխատանքը ցույց կտա այն ուղիները, թե ինչպես պետք է լուծել մեր առջև դրված խնդիրը»,- ասել է վարչապետը:

Այնուհետև ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ կառավարությունը սուբսիդավորում է ՓՄՁ-ների էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու ծախսերը: Մասնավորապես, 13 հազար 500 դրամի դիմաց այն հնարավոր կլինի ստանալ 3 հազար 500 դրամով: 

Կպարզեցվի նաև բազմաբնակարան շենքերում բնակարանները ոչ բնակելի տարածքի փոխելու ընթացակարգը՝ որպես տարբեր տիպի գրասենյակներ օգտագործելու համար: Գրասենյակային տարածքների փոփոխումը բնակարանների և հակառակը կկատարվի միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի միջոցով: Բարեփոխման նպատակն է՝ պարզեցնել համապատասխան ընթացակարգերը և բիզնես իրականացնելու տեսանկյունից վերացնել լրացուցիչ խոչընդոտները: 

Անցնելով օրակարգային հաջորդ՝ հավաքական բեռի փոխադրման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ հարցին, նշվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկվելու են հավաքական բեռների արտահանման ձևակերպումների ընթացքում խոչընդոտ հանդիսացող դեպքերը՝ առկա խնդիրները կարգավորելու նպատատակով: 

Քննարկվել է նաև «ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերանայման նպատակահարմարության հարցը: Առաջարկվել է համապատասխան փոփոխությունների միջոցով պարզեցնել բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, և Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև գործարար համայնքի կողմից բարձրացված հարցերը, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և առաջարկություններ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58