BOEING-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ AIRBUS-ԻՑ
2012 թվականի առաջին եռամսյակում եվրոպական Airbus ավիաընկերությունը ստացել է 90 պատվեր: Միևնույն ժամանակ, ամերիկյան Boeing ավիաընկերությունը ստացել է 412 պատվեր: Արդյունքում, Boeing-ը զգալի առաջ է անցել իր հիմնական մրցակցից՝ Airbus-ից: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Airbus ավիաընկերության հասույթը կազմել է 169 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ պատվիրատուներին ինքնաթիռների մատակարարումների տարեկան ծավալն աճել է 5%-ով և կազմել 534 միավոր:
Միևնույն ժամանակ, Boeing ընկերության տարեկան շահույթն աճել է 21,5%-ով և կազմել 4,02 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան համախառն հասույթն աճել է 7%-ով և կազմել 68,74 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Boeing ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն արտադրում է տրանսպորտային միջոցներ, հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Boeing-ն ապահովում է ավիաարտադրանքի համաշխարհային պահանջարկի 75%-ը: