Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2011Թ.-ԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 282 ԴԵՊՔ
11/04/2012 14:52
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 282 ԴԵՊՔ

2011 թվականի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7 մլրդ դրամի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:

Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության տվյալների՝ հայտնաբերվել են, մասնավորապես, 19-րդ դարի կտակարաններ և այլ իրեր, մոտ 4 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5 մլն դրամը գերազանցող մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը:

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպքերից 70-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 78-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 125-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից, իսկ 9-ը` ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից:

«ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ «մետամֆետամին» և 11 կիլոգրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցների ներկրումը»,- նշել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում:

«Շարունակում ենք ակտիվ համագործակցել եվրոպական և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: Դա է վկայում օրերս աշխատանքային այցով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ պարոն Կալետնիկի ժամանումը Հայաստան»,- նշել է Սամվել Սանամյանը:

Հիշեցնենք, որ այս հանդիպման ժամանակ ստորագրվել էր 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր, որն առավել արդյունավետ կդարձնի նաև մաքսային իրավախախտումների դեմ պայքարը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12