ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի «տույժ» կվճարի տեղի հնդկացիներին՝ վերջիններիս պատկանող տարածքներն ու դրանց օգտագործումից ստացված եկամուտները սխալ տնօրինելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ստացված հաղորդագրության համաձայն` խոսքը վերաբերվում է ԱՄՆ կառավարության՝ նավթային և գազային ոլորտների զարգացման համար հնդկացիներին պատկանող տարածքներում ծավալած գործունեությանը: