ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՀՀ կառավարությունը փոփոխել և լրացրել է ավելի վաղ ընդունած ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` պարզեցնելով արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքաշինական թույլատվական ընթացակարգերը։
Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման ընդունումն էապես կնպաստի քաղաքաշինական գործընթացների թափանցիկությանը, մատուցվող ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և, որպես արդյունք` կառուցապատման ոլորտի գործարար միջավայրի հետևողական բարելավմանը։
Նույն խնդիրների լուծմանն է ուղղված նաև կառավարության մեկ այլ որոշում, որով գործադիրը հավանություն է տվել ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվության տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցին և ՀՀ մարզպետներին պարտավորեցրել կազմակերպել նշված համակարգի ներդրումը։