Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
13/04/2012 12:53
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը:  Զեկուցվել է, որ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ. սակայն բնակիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել Երևանի քաղաքապետի կոչին` սեփական նախաձեռնությամբ ազատելով զբաղեցրած տարածքները:

«Ավանը միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով և բարեկարգ բակերով, և ողջունելի է, որ դրանք շարունակում են ընդլայնվել հենց բնակիչների նախաձեռնությամբ: Ընդհանրապես, մենք բոլոր վարչական շրջաններում ենք բարեկարգման նման ծրագրեր նախատեսել, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այս հարցում մեր մոտեցումն այն է, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և հարմարավետ մեր բնակիչների համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի և թփերի պահպանմանն ու խնամքին:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև ասֆալտապատման աշխատանքների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին:  

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 52 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվել են լուսամուտները:

Շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում, անդրադառնալով իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կատարման որակի ու սահմանված ժամանակացույցով աշխատանքներն ավարտելու վերահսկման հարցում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85