Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՄՇԱԿՎԵԼ Է ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
16/04/2012 16:10
Կիսվել

ՄՇԱԿՎԵԼ Է ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով:

«Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները, միաժամանակ, իրենց ապագան պայմանավորեն սեփական կարողություններով: Մենք պետք է նրանց տանք բավարար կրթություն և ապահովենք աշխատանքով, որպեսզի վերջիններս իրենց կարողություններով կարողանան ապագայում ձեռք բերել սեփական բնակարաններ: Առաջարկում ենք այս աշխատանքները տանել սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բնակարանային ֆոնդը պետք է լինի մատչելի, հանրակացարանային տիպի և ժամանակավոր: «Երիտասարդների մոտ մշտապես պետք է լինի սեփական աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալու նպատակային շահագրգռվածություն: Այս առումով կարևոր է, որպեսզի սոցիալական բնակարանային ֆոնդը համադրելի չլինի այն բնակարանների հետ, որոնք մարդիկ ձեռք են բերում իրենց սեփական եկամուտների հաշվին: Մարդկանց մոտ պետք է ձգտում չլինի օգտվելու սոցիալական բնակարանային ֆոնդից, հակառակը, նրանք պետք է շահագրգիռ լինեն տեղափոխվել ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարմարավետ բնակարաններ: Իրենք միշտ պետք է հասկանան, որ ավելի լավին հասնելու համար պետք է աշխատեն և սովորեն: Ամբողջ աշխարհում իրավիճակն այդպիսին է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ երբեք որևէ մեկն այդ սոցիալական բնակարանային ֆոնդից դուրս չի գալու, եթե ամուր կանգնած չլինի իր ոտքերի վրա: Շրջանավարտները լինելու են մշտական մոնիթորինգի ներքո: Վարչապետի խոսքով՝ սոցիալական նոր քաղաքականությամբ պետական լրացուցիչ միջոցներն ուղղվելու են աղքատության պատճառների վերացմանը՝ կրթության հասանելիության ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Տեղեկացվել է, որ մանկատան շրջանավարտների համար Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքում կառուցվում են հանրակացարանային տիպի մի քանի տասնյակ բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրում կբնակվեն մանկատան երկուական շրջանավարտներ: Վարչապետը հանձնարարել է առարկայական կերպով ուսումնասիրել յուրաքանչյուր շրջանավարտի խնդիրներն ու հնարավորությունները, կազմել այն շահառուների ցանկը, ովքեր կտեղակայվեն այս սոցիալական բնակարանային ֆոնդում: Նմանատիպ լուծումներ են տրվելու նաև մարզային մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրներին:

Ներկայում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու է համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37