Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԽՈՐԱՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
17/04/2012 14:25
Կիսվել

ԽՈՐԱՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաև քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:

«Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երևանում այսօր ձևավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,- նշել է Տարոն Մարգարյանը` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջև գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն, ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե և տեղում  նաև փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:

Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաև գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարայանը, որպես սկիզբ, առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին և ծրագրերին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85