
ՍԵՆԱՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ «ԲԱՖԵԹԻ ՆՈՐՄԱ»-Ն
ԱՄՆ hանրապետական սենատորները չեն ընդունել նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված ծրագիրը, ըստ որի՝ պետք է բարձրացվեր հարուստ ամերիկացիներից գանձվող հարկերը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ ԱՄՆ նախագահի առաջարկված ծրագրի` պետք է բարձրացվեին այն ամերիկացիներից գանձվող հարկերի նվազագույն դրույքաչափերը, որոնց տարեկան համախառն եկամուտը կգերազանցեր 1 մլն ԱՄՆ դոլարը:
Նշենք, որ հարուստ ամերիկացիների համար հարկերի բարձրացման «սկզբնական» գաղափարը պատկանում է ամերիկացի հայտնի միլիարդատեր, ֆինանսիստ Ուորեն Բաֆեթին: Այս իսկ պատճառող Օբամայի ծրագիրը ստացել էր «Բաֆեթի նորմա» անվանումը: