
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 54 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնիայի Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականի արդյունքներով երկրի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 54 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետների հավաստմամբ` վերջինս պայմանավորված է 2011 թվականի մարտի 11-ին երկրում տեղի ունեցած ավելիչ երկրաշարժի հետևանքով, որը հանգեցրել է նավթի և գազի ներմուծման ծավալերն աճի:
Հիշեցնենք, 2010 թվականը Ճապոնիան ամփոփել էր առևտրային հաշվեկշռի դրական մնացորդով, որը կազմել էր 57 մլրդ ԱՄՆ դոլար: