INTEL-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2.9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` Intel-ի ապահոված եռամսյակային զուտ շահույթը, 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների հետ համեմատած, աճել է 18%-ով և կազմել 2,9 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը, նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքների հետ համեմատած, աճել է 1,6%-ով և կազմել 12,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փորձագետները կանխատեսել էին, որ 2012 թվականի առաջին եռամսակի արդյունքերով ընկերության համախառն հասույթը կկազմի 12,3-13,3 մլրդ ԱՄՆ դոլար: