ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԷԼ. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Այսօր` ապրիլի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում գործադիրն ընդունել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման որոշում, որի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի (տեղական տուրքի) կամ պետական (տեղական ինքնակառավարման) մարմնի կողմից մատուցվող ծառայության համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքի ֆիզիկական կամ իրավաբանական անձի վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրա վճարումն իրականացվել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի միջոցով։