
NESTLE-Ը ՄՏԱԴԻՐ Է ԳՐԱՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ
Ամերկյան Pfizer ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկն է, հայտարարել է մանկական սննդի արտադրությամբ զբաղվող իր ստորաբաժանումը վաճառելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ստորաբաժանումը գնելու ցանկությունը է հայտնել շվեցարական Nestle SA ընկերությունը: Շրջանառվող լուրերի համաձայն` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 10 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով վաճառվող ստորաբաժանման զուտ շահույթը կազմել է 2,14 մլրդ ԱՄՆ դոլար: