ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են 33%-ով
Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 2021 թվականի համեմատ 28 մլրդ դրամով պակաս գումար: ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել:
Մաքսատուրքերի ծավալը կազմել է 56.68 մլրդ դրամ, որը 28 միլիարդ դրամով կամ 33%-ով պակաս է 2021 թ. ցուցանիշից: 2021-ին այդ գումարը կազմել է 84.84 մլրդ դրամ: Սա պայմանավորված է 2022 թվականին ամբողջ ԵԱՏՄ շուկայում ընդհանուր ներմուծումների ծավալի նվազմամբ։