2011Թ.-ԻՆ «ՏԱՇԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է 5.3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Երեկ՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի՝ 2011 թվականի ընթացքում իրագործված ծրագրերի մասին հաղորդումը: Համաձայն ներկայացված տվյալների՝ նախորդ տարի բարեգործական ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 144 կազմակերպություն։
Հատկանշական է, որ մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (5.29 մլրդ դրամ) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (4.01 մլրդ դրամ)։