
8 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ
Երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարությունը հաստատել է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական ծառայության ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը` որպես 8 մլն եվրո պայմանագրային արժեքով կնքված գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
Նախատեսվում է, որ թատրոնի և համերգասրահի վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, կավարտվի մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի վերջը։