ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ
Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ կառավարության և դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրվել են այս բնագավառների ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր: Վերջիններս ծրագրերի իրականացման շրջանակներում ամրագրում են փոխադարձ պարտավորություններն ու գործողությունները:
Կառավարության անունից հուշագրերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Կառավարության պարզաբանմամբ՝ հուշագրերի իրականացման նպատակն է՝ այս ոլորտներում ապահովել արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում։