Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում». Հայաստանում նշվել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը
07/06/2023 17:47
Կիսվել

«Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում». Հայաստանում նշվել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը

 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ համաժողով էին կազմակերպել՝ նվիրված Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան։ «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» խորագրի ներքո անցկացված այց միջոցառումն ընդգծեց սննդամթերքի չափորոշիչների կենսական նշանակությունը հանրային առողջության ապահովման և առևտրային արդար գործելակերպերի երաշխավորման գործում։

Համաժողովը մեկտեղել էր տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների, քաղաքականություն մշակողների և այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու սննդամթերքի ստանդարտների կարևորությունը սպառողների պաշտպանության և սննդի կայուն համակարգերի խթանման գործում: Քանի որ այս տարի նշվում է նաև ՊԳԿ-ի և ԱՀԿ-ի գործակցությամբ հիմնված Codex Alimentarius-ի («Սննդամթերքի օրենսգիրք») հանձնաժողովի 60-ամյակը, համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել դրանում նշված դրույթներին հետևելու կարևորությանը:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը և այլոք։

«Հավատարիմ մնալով սննդամթերքի համաշխարհային ստանդարտներին՝ կարող ենք ապահովել սննդի անվտանգությունը և պաշտպանել անհատների և համայնքների բարեկեցությունը՝ միաժամանակ նպաստելով մեր հասարակությունների կայուն զարգացմանը: Այս տարի նշելով Codex Alimentarius-ի հանձնաժողովի 60-ամյակը, մենք հավաստում ենք բոլորի համար, ամենուր և բոլոր ժամանակներում անվտանգ սննդամթերքի չափանիշների սահմանման ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը», – ասել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր տեսաուղերձում: «Միասին մենք կարող ենք ապահովել, որ սննդամթերքի ստանդարտները շարունակեն կյանքեր փրկել և ճանապարհ հարթել անվտանգ, սննդարար և դիմակայուն պարենային համակարգերի համար՝ հօգուտ բոլորի»:

Համաժողովը հնարավորություն ընձեռեց խորացնելու մասնակիցների գիտելիքները սննդամթերքի անվտանգության և դրա ապահովման գործում ներգրավված բոլոր կողմերի դերի կարևորության շուրջ: Գիտելիքների և փորձի փոխանակումը նպաստեց նորարարական լուծումների և լավագույն փորձի բացահայտմանը, ինչը կօգնի հասնել Կայուն զարգացման նպատակներին և ստեղծել կայուն ու ներառական ապագա: Մասնակիցներն ուսումնասիրեցին առողջության խթանման, սննդային հիվանդությունների կանխարգելման և կայուն զարգացման ապահովման գործում սննդամթերքի ստանդարտների ունեցած դերը:

Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին անհատների ու կազմակերպությունների ունեցած նշանակալի ներդրումը սննդամթերքի անվտանգության ոլորտում։

Փաստեր եւ թվեր

Յուրաքանչյուր տասը մարդուց մեկը սննդային հիվանդություն է ձեռք բերում, և սա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։

Ավելի քան 200 հիվանդություններ առաջանում են սննդային թունավորումներից, ներառյալ՝ բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիական նյութերով, օրինակ՝ ծանր մետաղներով աղտոտված սնունդ ընդունելու արդյունքում:

Մինչև 5 տարեկան երեխաները կազմում են բնակչության 9 տոկոսը, սակայն կրում են սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների 40 տոկոսը:

Սննդամթերքի անվտանգության չափանիշները պաշտպանում են բոլորի կյանքը: Նրանք սահմանում են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի սննդամթերքը՝ սպառողներին պաշտպանելու և արտադրանքի նկատմամբ վստահությունը խթանելու համար:

Արդեն 60 տարի է, ինչ Codex Alimentarius-ի հանձնաժողովը սահմանում է սննդի միջազգային ստանդարտներ։ Codex Alimentarius-ը կամ «Սննդամթերքի օրենսգիրքը» չափորոշիչների, ուղեցույցների և գործառնական կանոնների հավաքածու է, որն ընդունվել է Codex Alimentarius-ի հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը հիմնել են ՊԳԿ-ն և ԱՀԿ-ն։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01