ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 6.1% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Մարտին, տարեկան կտրվածքով, ՀՀ-ում գրանցվել է 6.6% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 118.4%: Արդյունքում, հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տնտեսական աճը մեր երկրում կազմել է 6.1%: Աճի համար որպես հիմնական «աղբյուր» ծառայել են արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ-ում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի «հետամանորյա» 53.5% անկում, իսկ փետրվարին՝ 5.3% աճ:
Միևնույն ժամանակ, հունվարին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել էր 104.8%, փետրվարին՝ 106.7%: